Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. ռուսական պատվիրակության ղեկավար

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ. ռուսական պատվիրակության ղեկավար
Աշխարհ
13:46, 23 май 2022
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ, դրանք սառեցնելու նախաձեռնությունը գալիս է Կիևից:

Այս մասին հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

«Արևմուտքը ձգտում է հնարավորինս ստրկացնել Ուկրաինային, ֆինանսական կախվածության մեջ պահել: Մեր կողմից մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը: Բայց ես ևս մեկ անգամ շեշտեմ եմ՝ խաղաղ բանակցությունների շարունակման գնդակը ուկրաինական կողմն է: Բանակցությունների սառեցումն ամբողջությամբ Ուկրաինայի նախաձեռնությունն է»,- ասել է Մեդինսկին: