Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Ստյոպա Սաֆարյան

Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք. Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
17:37, 21 сентябрь 2023
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով այս պահին Երևանի տարբեր փողոցներում ակցիա կազմակերպած փոքրաթիվ քաղաքացիներին։

«Կարող է փոքր բան է, բայց փողոցում կամ «Ֆեյսբուք»-ում անիմաստ, ոչինչ չտվող լեզվակռի փոխարեն «Թվիթեր»-ում օտարերկրյա դիվանագետների, պետական մարմինների էջերում, ձեր էջերում գրեք, ահազանգեք:

Տարիներով աղաչում, հորդորում եմ էս քամբախ բեսեդկից դուրս գալ, թշնամու հետ կռվի ճակատը ո՛չ այստեղ է, ո՛չ մայրաքաղաքի փողոցներում..

Երիտասարդ մարդիկ եք, ձեր հայրենակիցների հետ դեբոշի փոխարեն մի միջազգային լիդերի հետ կռիվ արեք, պահանջեք՝ իր պատասխանատվության չափն իրացնի, այդ կռվի մեջ գոնե իմաստ ու շանս կա...

Նայեք ադրբեջանցիներին ու ամաչեք, սովորեք, նրանք ուժով, թե հասկացնովի, արրեն գիտեն, թե մեր դեմ կռիվները որտեղ տան...

Մենք դեռ իրար վրա ենք գոռգոռում...»,- գրել է նա։