Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բա վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա՞»․ Ստյոպա Սաֆարյանը՝ Ազատության հրապարակում Արցախը փրկելու մասին

«Բա վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա՞»․ Ստյոպա Սաֆարյանը՝ Ազատության հրապարակում Արցախը փրկելու մասին
Քաղաքականություն
13:18, 05 апрель 2022
«Ուզում են առաջնորդը գնա դահուկ քշելու, օրվա թոփ լուր դարձնեն ոտքը վնասելը, թիմի մնացած մասն էլ Երևանում շորորալով քայլի ու բարձրախոսով հայտարարի, թե բա՝ «ազգովի հավաքվենք, Արցախը փրկենք», ու ժողովուրդն էլ հավատա՞, որ փրկում են»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով ընդդիմության կազմակերպած երթերին՝ գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Կամ այսպիսի տեսարանի դեպքում Արցախի վտանգի լրջությո՞ւնն է ընկալվելու: Բա վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա՞,- կհարցնի միջին վիճակագրական քաղաքացին:

Իսկ իրականում, այո, Արցախը փրկել է պետք։ Բայց ինչպես հայրենիքի փրկություն բառն արժեզրկեցին, հիմա էլ Արցախի փրկություն եզրույթն է ծաղրի առարկա դարձվում...

Մի արեք, Աստծո սիրուն... Գոնե հանուն Արցախի մի արեք»: