Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր սերիան շարունակվում է՝ նկարի վրա տեղադրել են հոկտեմբերի 27-ի արնակարմիր նկարը․ Ստյոպա Սաֆարյան

Այսօր սերիան շարունակվում է՝ նկարի վրա տեղադրել են հոկտեմբերի 27-ի արնակարմիր նկարը․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքականություն
18:10, 22 май 2021
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես ընտրական տեխնոլոգիաներին քիչ թե շատ տեղյակ մարդ, պետք է ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի PR թիմը ոչ մի ընտրության ժամանակ աչքի չի ընկել գրագետ կոնցեպցիաներով։ Թվում է, թե տեխնիկական լուծումների դաշտում արված առաջարկները նորմալ են։

Բայց մոռանում են, թե ինչ են "վաճառում" ու ինչպես են "փաթեթավորում" առաջնորդին (բառերն ամենևին վիրավորանք չեն, քանի որ այդպիսի բազմաթիվ գիտական հոդվածներ կգտնեք "ինչպես վաճառել առաջնորդին" ու նմանատիպ վերնագրերով, քանի որ քաղաքական մարքեթինգն ու PR-ն էլ առաջնորդ, ծրագիր ու քաղաքական այլ ծառայություններ ու "ապրանքեր" վաճառելու մասին են)։ Աշխատող PR ընկերությունները նման դեպքերում այնքան զգույշ են դա անում, որ հանկարծ փաթեթավորումը ի հայտ չբերի առաջնորդի, ապրանքի խոցելի կողմերը, չառաջացնի նման ասոցիացիաներ։ 

Վառ օրինակներից մեկը Մուհամմեդ Ալիի նկարի օգտագործումն է, որը երեկ սոցցանցերում դարձավ ծաղրի առարկա․ սկսած բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի՝ դավանափոխ մահմեդական լինելուց, քաղաքականությունը "ռինգի" մակարդակով պատկերացնելուց, վերջացրած Մալբորոյի գովազդի "թեմփլիթի"՝ ֆորմայի գրագողությունը։ Այսօր մեմերի սերիան շարունակվում է՝ նույն նկարի վրա տեղադրել են հոկտեմբերի 27-ի արնակարմիր նկարը, թե ինչ է նշանակում "կրելու ենք"-ը․․․ 

Սա ևս մեկ դիդակտիկ նյութ է բոլոր սկսնակ քաղտեխնոլոգների համար, թե ինչ չի կարելի անել․․․»։