Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն կրկին հրաժարվել է իր խաղաղապահների ներկայությամբ ԼՂ-ում ձերբակալված և Բաքու տարված ռուսաստանյան գործարար Ռուբեն Վարդանյանից

ՌԴ-ն կրկին հրաժարվել է իր խաղաղապահների ներկայությամբ ԼՂ-ում ձերբակալված և Բաքու տարված ռուսաստանյան գործարար Ռուբեն Վարդանյանից
Հասարակություն
12:24, 09 октябрь 2023
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, ոչ թե Ռուսաստանի: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 

Հարցին՝ Մոսկվան կոնկրետ դիրքորոշում ունի՞ Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հարցում, Գալուզինը նշել է, որ խոսքը առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ այն մարդկանց մասին է, ովքեր ինքնակամ հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից։

«Հետևաբար այդ հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի իշխանությունների միջև»,- ասել է նա։