Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին
Քաղաքականություն
23:28, 23 декабрь 2022
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին:

«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար։ 

Ժամանակն է վերջացնել այս ամենը։ Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՛՛,-նշել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ Վարդանյանը պետք է ՛՛անհապաղ լքի Ղարաբաղը»:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։