Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջազգային կառույցներում հաստատ այս օրենքը սուր քննադատության է արժանանալու․ Աշոտ Մելիքյան․ Տեսանյութ

«Միջազգային կառույցներում հաստատ այս օրենքը սուր քննադատության է արժանանալու․ Աշոտ Մելիքյան․ Տեսանյութ
Հասարակություն
13:56, 02 август 2021
Միջազգային կառույցներում հաստատ այս օրենքը սուր քննադատության է արժանանալու և պահանջվելու է իշխանություններից՝ վերանայել այն։ Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում մեկնարկած «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ եթե այս օրենքը բացառապես հայհոյախոսության դեմ է, ապա այստեղ շատ կարևոր է, որպեսզի ընգծվի դիտավորության փաստը, որն իր հերթին լինում է միտումնավոր և ոչ միտումնավոր։ Այսպիսով ամբողջապես այլ օրենքի նախագիծ դա կարող էր լինել։ Նա նաև նշեց, որ այս օրենքն առհասարակ կարող էր լրատվամիջոցներին չվերաբերվել, քանի որ դա որևէ կերպ չի նպաստում լրագրողի, լրատվամիջոցի անկաշկանդ գործունեությանը։

«Անկաշկանդ գործել ասելով ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ գործունեություն, ոչ սանձարձակություն, որի ականատեսը մենք լինում ենք։ Բայց չի կարելի պահի ազդեցության տակ  նստել այսպիսի սահամանփակումներ կրառել, որը որևէ կերպ չի աշխատելու՝ պրակտիկ առումով», - նշեց Մելիքյանը։