Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն՝ օգոստոսի 2-ի դրությամբ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն՝ օգոստոսի 2-ի դրությամբ
Հասարակություն
18:35, 02 август 2021
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված
պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ
նրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի
շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ
հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս
զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց
ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ
տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական
պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև
Սփյուռքից։

Այն անձինք, որոնք ԶԱՀ-ի պոտենցիալ շահառու են, սակայն ինչ-ինչ պատճառով դեռևս չեն ներկայացրել
հատուցման դիմում, խնդրում ենք ծանոթանալ «Հատուցումների տրամադրման կարգ»-ին։  Տեղեկացնում
ենք, որ չկա սահմանված ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար: