Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա. համայնքապետարան

Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա. համայնքապետարան
Հասարակություն
14:55, 23 ноябрь 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը:

Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները: Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:

Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ համագործակցությամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում: Կից լուսավորության նախնական տեսքն է: