Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսում շինարարական եռուզեռ է․ Սուրեն Պապիկյան

Գորիսում շինարարական եռուզեռ է․ Սուրեն Պապիկյան
Հայաստան
15:31, 27 июнь 2021
Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Գորիսում շինարարական եռուզեռ է

Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն՝ համայնքի  մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։ 

 Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։

Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՏԿԵՆ Հայաստանի Տարածքային  զարգացման հիմնադրամի  համագործակցությամբ,  ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ 
Նույն ծրագրով է վերականգնվել Գորիսի պատմական միջուկը: