Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցման համար ներդրվել է մոտ 2 մլրդ դրամ

Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցման համար ներդրվել է մոտ 2 մլրդ դրամ
Հայաստան
18:27, 19 май 2021
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Չնայած կարևոր նշանակությանը`խորհրդային տարիներից ի վեր այս ճանապարհը երբեք չէր վերանորոգվել։ 

Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։ Վերակառուցումից հետո ճանապարհը թույլ կտա շրջանցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։ Գառնի-Լանջազատի վերակառուցումը խիստ կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Առավել հարմարավետ կդառնա զբոսաշրջային մեծ պահանջարկ ունեցող այցելավայրեր մեկնելը, մասնավորապես՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ։ Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին էականորեն խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։ 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, նախատեսվում է իրացնել մոտ 2 միլիարդ դրամ։