Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին
Հայաստան
20:17, 31 март 2021
Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագիր

Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածների Զարգացման Ծրագրի (ՏՏԵԶԾ) նպատակն է խթանել տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում (Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր): Ծրագիրը միտված է բարելավելու քաղաքային ենթակառուցվածքների որակը, աջակցելու զբոսաշրջության և ագրոբիզնեսի զարգացմանը, ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար:

Ընտրված մարզերում մասնավոր հատվածի ներդրումները խրախուսելու նպատակով ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո կտրվի աջակցություն զբոսաշրջության կամ ագրոբիզնեսի ոլորտներում ներդրումային ծրագիր իրականացնող անձանց` ենթակառուցվածների ապահովման ուղղությամբ (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ /մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):