Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիսում զինվորական պանթեոն կկառուցվի. համայնքապետարան

Գրիսում զինվորական պանթեոն կկառուցվի. համայնքապետարան
Հասարակություն
17:41, 19 июль 2021
Գորիսի զինվորական պանթեոնի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Գորիսի զինվորական պանթեոնում հանգչում են Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսները։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեռևս նախորդ ամիս հրավիրել էր ժողով, որպեսզի պանթեոնի կառուցման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվեն։

Զոհվածների հարազատների հետ տեղի ունեցած հանդիպմումների շրջանակներում մանրամասն քննարկվել են շինարարական աշխատանքների դետալները։ Շինաշխատանքների մրցույթը հայտարարավել է և արդեն հայտնի է աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը` «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով, վերջնաժամկետը հոկտեբեր ամիսն է։
Հավերժ փառք և խոնարհում անմահացած հերոսներին