Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս շաբաթվա ընթացքում մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է փոխվել․ Էկոնոմիկայի նախարարը՝ Լարսի և «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադառնալով հայկական բեռնատարների համար Լարսի փակմանը և «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը՝ տեղեկացրեց, որ այս շաբաթ խնդիրը քննարկելու են ռուս գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչ է փոխվել և ինչով է պայմանավորված ներկա իրավիճակը:

«Էկոնոմիկայի նախարարությունը և Եվրասիատնտեսական հանձնաժողովի մեր գործընկերները, ներքին շուկաների պաշտպանության հարցերով նախարար պարոն Սիմոնյանը և մյուս գործընկերները նախաձեռնել ենք քննարկում, որը պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որն առաջացրել է այսպիսի վիճակագրության փոփոխություն», - ասաց Քերոբյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց` «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակումը և դրա հետ առկա տեղեկատվությունն ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից:

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ռոսսելխոզնադզորը» այսօր հայտարարել է, թե արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ։

Մանրամասները՝ տեսանյութում։