Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից վնասատուներով վարակված մթերքների մատակարարումներն աճել են. Ռոսսելխոզնադզոր

Հայաստանից վնասատուներով վարակված մթերքների մատակարարումներն աճել են. Ռոսսելխոզնադզոր
Հայաստան
11:21, 29 ноябрь 2023
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) արձանագրում է «Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական մթերքների մատակարարումների կտրուկ աճ և հայ գործընկերներին խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար»։

Ծառայության տվյալներով՝ այս տարի հայտնաբերվել է վնասակար օրգանիզմներով հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի 72 դեպք։

«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը հայտնաբերվել է Ռուսաստան ներկրված վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, տոմատի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի 36 փաստ, որոնք ունեցել են բուսասանիտարական հավաստագրեր՝ տրված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։