Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոլովյովի դուստրը դեմ է ԼԳԲՏ-ն ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշմանը

Սոլովյովի դուստրը դեմ է ԼԳԲՏ-ն ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշմանը
Հասարակություն
13:25, 01 декабрь 2023
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դուստրը՝ Եկատերինան, դեմ է արտահայտվել «ԼԳԲՏ միջազգային շարժումը» ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշմանը։

Ռուսաստանի Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո նա մի քանի գրառում է կատարել սոցցանցերում:

«Գոյություն չունեցող անվնաս կազմակերպություններին ճանաչում ենք ծայրահեղական, իսկ ՀԱՄԱՍ-ի համար ընդունելություններ ենք կազմակերպում Կրեմլում։ Նույնիսկ Օրուելը կփսխեր գերհագեցվածությունից: Հիշեցնեմ, որ մենք շարունակում ենք ուղղակի տուգանել ընտանեկան բռնության համար»,- ասվում է գրառումներից մեկում։ 

Մեկ այլ գրառման մեջ Եկատերինա Սոլովյովան հակիրճ մեկնաբանել է Գերագույն դատարանի որոշումը. «Մութ է, ընկերներ։ Շարունակենք լուսավորվել»:

The Insider-ը նշում է, որ Ռուսաստանի իշխանություններին և Վլադիմիր Պուտինի գործողություններին իր ակտիվ աջակցությամբ հայտնի հեռուստահաղորդավարի դուստրը դեմ է նաև Ուկրաինայի դեմ պատերազմին, կոչ է անում օգնել այն ռուսներին, ովքեր ցանկանում են խուսափել մոբիլիզացիայից, և բեմադրում է ֆեմինիստական ներկայացումներ։ Միաժամանակ, նա ապրում է Մոսկվայում։