Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայր Աթոռից հաստատում են՝ մերժել են կաթողիկոսի ուղերձի՝ եթեր հեռարձակելու առաջարկը

Մայր Աթոռից հաստատում են՝ մերժել են կաթողիկոսի ուղերձի՝ եթեր հեռարձակելու առաջարկը
Հասարակություն
22:34, 31 декабрь 2023
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Գարգին Բ կաթողիկոսի ուղերձի՝ եթե չհեռարձակելու վերաբերյալ լուրերին:

Նշվում է, որ անկախության պատմության ողջ ընթացքում՝ դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռը պատշաճ չի նկատել և մերժել է։

Ավելի վաղ հայտնել էինք՝ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ այս տարի Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակվելու եթերով: