Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Ջրականի շրջանում հայտնաբերել է ևս 6 հայ զինծառայողի աճյուն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Ջրականի շրջանում հայտնաբերել է ևս 6 հայ զինծառայողի աճյուն
Հասարակություն
20:58, 18 август 2021
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 18-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացրել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այդ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 6 աճյուն։

Այս մասին տեղեկացրին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են «Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո» ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։