Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրանսպորտի գինը 100 դրամ պահպանելը հաստատ ռեալ չի. Խելքին մոտ չի, արդար չի. արեւմտյան տրանսպորտային օպերատոր բերեք. Մեհրաբյան

Տրանսպորտի գինը 100 դրամ պահպանելը հաստատ ռեալ չի. Խելքին մոտ չի, արդար չի. արեւմտյան տրանսպորտային օպերատոր բերեք. Մեհրաբյան
Հասարակություն
12:22, 09 февраль 2024
Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետք է հասկանալ, որ չի՜ կարող տրանսպորտի գինը լինել նույն 100 դրամը, երբ այդ տրանսպորտը ճենջոտ, անլվա «աբիվկեքով» «առաջատար ռուսական» ցեղագռդոնի «գազելն» է, եւ դու շախմատի ձիու պես ես երթեւեկում, էլ չեմ խոսում միջին վիճակագրական անթրաշ շոֆերի մուննաթի ու տոքսիկ ռաբիզի ու «շանսոնի» մասին, եւ երբ այդ տրանսպորտն առավոտից իրիկուն աշխատող հարմարավետ ավտոբուսներն են, տրոլեյբուսներն են` համակցված մետրոյի հետ։ Իհարկե, 300 կամ 500 էլ չի կարող լինել, քանզի մարդիկ չեն ձգի ուղղակի, սուբսիդիան անհրաժեշտ է։ Բայց եւ 100 դրամ պահպանելը հաստատ ռեալ չի , էլի։ Խելքին մոտ չի, արդար չի։ Նաեւ, նորմալ, արեւմտյան տրանսպորտային օպերատոր բերեք, որպեսզի համակարգն օպտիմալ աշխատի, այլ ոչ թե աչքաչափով կամ «տատու գործած»։ Բարի երթ, անփորձանք»: