Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան քաղաքում մեկնարկում է փոսային նորոգման աշխատանքները․ Հայկ Կոստանյան

Երևան քաղաքում մեկնարկում է փոսային նորոգման աշխատանքները․  Հայկ Կոստանյան
Հասարակություն
19:25, 26 март 2024
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում է Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:

Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: