Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 2 հատվածներում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 2 հատվածներում
Հասարակություն
11:37, 19 октябрь 2022
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 2 հատվածներում։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ առաջին` 15.9կմ երկարությամբ հատվածում (կմ0+000-կմ15+900) այս պահին կատարվում են փոսային նորոգումներ, որոշ տեղամասերում կարվի ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, այնուհետև ճանապարհահատվածը կասֆալտապատվի։

Իսկ երկրորդ՝ մոտ 1.3կմ հատվածում, արդեն ավարտվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։

Ընդհանուր 17.218կմ երկարությամբ նորոգվող ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով՝ Թալինի տարածաշրջանով։  Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։