Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում. այրվել է հյուրասենյակը

Հրդեհ Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում. այրվել է հյուրասենյակը
Հասարակություն
22:28, 08 апрель 2024
Ապրիլի 8-ին` ժամը 16:44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շչեդրինի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի (մոտ 120 քմ) հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:16-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 25 քմ)՝ գույքով և ջերմահարվել՝ հարակից հյուրասենյակը (մոտ 25 քմ):