Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդիր չենք լուծում, ավելացնում ենք «սև» շրջանառությունը. Դեղատներ կան, որ առանց դեղատոմսի են աշխատում. Ղազարյան

Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի ութերորդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադարձավ էլեկտրոնային դեղատոմսերի հարցին և նշեց, որ քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, թե ինչու է կարևոր յուրաքանչյուր դեղամիջոցի ընդունման համար ունենալ հստակ ցուցում:

Պատգամավորը նկատեց, որ ինքը դեղատոմսերի դուրս գրման կապակցությամբ խնդիր չի տեսնում, երբ խոսքը վերաբերում է հակաբիոտիկներին, սակայն կարևորեց քաղաքացիների իրազեկվածությունը:

«Կան նաև դեղատներ, որտեղից քաղաքացիները կարող են առանց դեղատոմսի դեղ վերցնել: Այսինքն՝ ավելացնում ենք «սև» շրջանառությունը, ոչ թե խնդիր ենք լուծում»,- ընդգծեց Սոնա Ղազարյանը և այս առումով հրավիրեց իրավապահների ուշադրությունը: