Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանը հանդիպում-քննարկում կունենա Գյումրիում, կներկայացնի իր մոտեցումները ժամանակակից արվեստի վերաբերյալ

Աշոտ Փաշինյանը հանդիպում-քննարկում կունենա Գյումրիում, կներկայացնի իր մոտեցումները ժամանակակից արվեստի վերաբերյալ
Հասարակություն
22:17, 09 апрель 2024
«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի կունենա հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։

Այս մասին հայտնել է կենտրոնը։

«Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։

Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները»,- տեղեկացրել է «Ռեստարտ Գյումրի»-ն։