Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զվարթնոց օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են

Զվարթնոց օդանավակայանում մի շարք չվերթեր հետաձգվել են
Հասարակություն
11:18, 22 апрель 2024
Զվարթնոց օդանավակայանում առավոտյան նախատեսված ժամանման և մեկնման մի շարք չվերթեր հետաձգվել են։ 

Մասնավորապես, հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթների, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

Դեպի Երևան ժամանող և Երևանից մեկնող 12 չվերթերի հետաձգման պատճառը վազքուղու հատվածում կատարվող աշխատանքներն են եղել, որոնք շարունակվելու են մինչև ժամը 13:30-ը: