Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ոչնչացրել են հայկական եկեղեցիներն ու խաչքարերը. Թաթոյան

Ադրբեջանական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ոչնչացրել են հայկական եկեղեցիներն ու խաչքարերը. Թաթոյան
Հասարակություն
11:54, 13 сентябрь 2021
Ադրբեջանական զինված ուժերը մարդկանց խոշտանգելուց, գլխատելուց և տանջելուց բացի, անարգել ոչնչացրել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե և այլ հայկական եկեղեցիներ, Թալիշի, Հադրութի, Շուշիի և այլ հայկական խաչքարեր: Այս մասին է խոսել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին։ 

«Պատճառը պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի ադրբեջանական քաղաքականությունն է, որ էթնիկ պատկանելիությունից բացի ունի նաև կրոնական հիմք: Շատ են դեպքերը, երբ մարդկանց նկատմամբ դաժանությունների տեսանյութերում ադրբեջանական զինծառայողները գործում են կրոնական մոլեռանդության շարժառիթով:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի պետությունը Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ տանում է ցեղասպան քաղաքականություն էթնիկ և կրոնական հիմքերով:

Անգլերենով իմ հատուկ ելույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» վերտառությամբ հեղինակավոր համաժողովին»,-գրել է Արման Թաթոյանը: