Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարքային Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Շարքային Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Հասարակություն
14:27, 21 сентябрь 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որում ասված է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Էռնեստի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: