Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021-09-28 Գագիկ Բեգլարյանի փեսայի՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ունեցվածքն ու բիզնեսները․ fip.am

2021-09-28  Գագիկ Բեգլարյանի փեսայի՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ունեցվածքն ու բիզնեսները․ fip.am
Հասարակություն
13:42, 28 сентябрь 2021
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հայտնվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում 2020 թվականին՝ «Մուշ» ընկերությունը ձեռք բերելուց հետո։ Հատկանշական էր, որ Խանդանյանն այդ ընկերությունը ձեռք էր բերել 2․3 միլիոն դոլարով՝ փաստացի չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է Գագիկ Խանդանյանի ու նրա ընտանիքի ունեցվածքին և բիզնես գործունեությանը։ Բավական ուշագրավ են նաև Խանդանյանի որդու՝ կրկին դատավոր Ռաֆիկ Խանդանյանի ձեռնարկատիրական գործունեությունն ու ունեցվածքը։ Նշենք, որ Ռաֆիկ Խանդանյանը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ 

Ովքեր են Խանդանյանները

Ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակման մեջ, Գագիկ Խանդանյանը 1990-ական թվականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել իրավապահ և դատական մարմիններում։ 2016 թ. հունվարին նա նշանակվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

Ռաֆիկ Խանդանյանը Գագիկ Խանդանյանի ավագ որդին է։ 2013 թվականից նախագահի հրամանագրով նա զբաղեցնում է Վարչական դատարանի դատավորի պաշտոնը։

Բավական հետաքրքիր է նաև Գագիկ Բեգլարյանի և Ռաֆիկ Խանդանյանի պաշտոնների նշանակման ժամանակագրությունը։

Բեգլարյանը տրանսպորտի և կապի նախարար էր նշանակվել 2012 թ․ հունիսին։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, Բեգլարյանի դուստրը՝ Նատելլա Բեգլարյանն ու Ռաֆիկ Խանդանյանն ամուսնանում են, որից արդեն 2 ամիս անց՝ 2013 թվականի հունվարին, Ռաֆիկ Խանդանյանը նշանակվում է Վարչական դատարանի դատավորի պաշտոնում։ 

Մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը, Ռաֆիկ Խանդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել էր ընդամենը մեկ հայտարարագիր` 2011 թվականին, որում վերջինս հանդես էր գալիս որպես Գագիկ Խանդանյանի հետ համատեղ բնակվող անձ։ Այդ տարի Ռաֆիկ Խանդանյանը հայտարարագրել էր 3 մլն դրամ աշխատավարձ և 2․5 մլն դրամ նվիրատվություն։

Ինչպես արդեն նշեցինք, 2013 թվականին Խանդանյանը նշանակվում է դատավորի պաշտոնում և սկսում ներկայացնել հայտարարագիր՝ որպես պաշտոնատար անձ։ 

Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ռաֆիկ Խանդանյանը նշել է 50,000 դրամ արժեքով արժեթղթեր, ինչպես նաև 31 մլն դրամ, 70,000 դոլար և 21,000 եվրո կանխիկ գումար։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Խանդանյանն իր 2011 թվականի տարեկան հայտարարագրում նշել էր ընդամենը 3 մլն դրամ աշխատավարձ և 2․5 մլն դրամի նվիրատվություն, և անհասկանալի է, թե ինչպես է կարողացել Ռաֆիկ Խանդանյանը մոտ մեկ տարում այդքան մեծ գումար կուտակել։

Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ Խանդանյանն իր պաշտոնի ստանձնման հայտարարագրում ներկայացրել է 50,000 դրամ արժողությամբ բաժնեմաս, սակայն ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2013 թվականին վերջինս որևէ ընկերությունում իրեն պատկանող բաժնեմաս չի ունեցել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։