Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են Հայկոյի ստեղծագործությունները․ Տեսանյութ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքները։

«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-նշվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն: Երգիչը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները բոլոր հնարավոր միջոցներով պայքարում էին նրա կյանքի համար։

Երգիչը 44 տարեկան էր։ Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։

Հ․Գ․ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»,- նման գրառում է արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում։ 

Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»,-գրել է նա։