Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Ավանեսյանը և Բելգիայում ՀՀ դեսպանը քննարկել են պատվաստումային գործընթացին առնչվող հարցեր

Անահիտ Ավանեսյանը և Բելգիայում ՀՀ դեսպանը քննարկել են պատվաստումային գործընթացին առնչվող հարցեր
Հասարակություն
15:00, 02 октябрь 2021
Աշխատանքային այցով այս օրերին Բելգիայում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:
 
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանին:
 
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ:
 
Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին:
 
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին: