Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր հակավիրուսային հաբի փորձարկումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Նոր հակավիրուսային  հաբի փորձարկումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Հասարակություն
19:32, 04 октябрь 2021
Merck and Ridgeback Biotherapeutics ընկերությունը, որը զբաղվում է նոր առաջացող վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ, ուրբաթ օրը հայտարարել է իրենց կատարած հետազոտությունների արդյունքի մասին, ինչը ցույց է տալիս, որ իրենց փորձարկած Molnupiravir կոչվող հակավիրուսային հաբը կարող է կիսով չափ կրճատել կորոնավիրուսից մահվան կամ հոսպիտալացման վտանգը, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ այն հիվանդների բուժումը, ովքեր սկսել են դեղամիջոցը ընդունել COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում, ի վերջո կիսով չափ հանգեցրել է հոսպիտալացումների և մահացությունների թվի նվազման՝ ի տարբերություն պլացեբո ստացեբո ստացած հիվանդների: 

Molnupiravir-ի փորձակումների ամբողջական տվյալները դեռևս չեն գնահատվել կամ հրապարակվել: Բայց Merck-ը նշում է, որ սպասում են ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության թույլտվությանը, և եթե այն տրվի, դեղամիջոցը կարող է լինել առաջին հակավիրուսային հաբը՝ Covid-19-ի դեմ պայքարելու համար:

«Սա ամենաարդյունավետ արդյունքն է, որը ես տեսել եմ  շնչառական պաթոգենի բուժման համար»,-  CNN-ին հայտնել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության նախկին հանձնակատար, դոկտոր Սքոթ Գոթլիբը: 

«Կարծում եմ, որ հաբի ներքին ընդունումը կարող է կանխել վիրուսի վերարտադրությունը՝ փոխելով «խաղի կանոնները», - նշել է նա:
 
Գոյություն ունի ևս մեկ հակավիրուսային դեղամիջոց՝ Remdesivir-ը, որը ներկայումս միակ դեղամիջոցն է՝ հաստատված FDA-ի կողմից Covid-19-ի բուժման համար: Remdesivir-ը, որը արտադրվում է Gilead Sciences-ի կողմից և վաճառվում Veklury անունով, կիրառվում է ներերակային ներարկմամբ, ուստի դա այնքան էլ պարզ չէ, որքան հաբ կուլ տալը:

Remdesivir-ը չի գործում Covid-19-ով վարակված բոլոր հիվանդների համար: Ուսումնասիրությունները շատ խառը արդյունքներ են տվել այս դեղամիջոցի մասով. այն կարծես թե չի նվազեցնում մահվան ռիսկը, բայց օգնում է մարդկանց ավելի լավ զգալ, երբ այն տրվում է հիվանդության սկզբում:

Առողջապահության ազգային ինստիտուտի Covid-19-ի բուժման ուղեցույցները խորհուրդ են տալիս այս դեղամիջոցի կիրառումը Covid-19-ով հոսպիտալացված հիվանդներին, ովքեր լրացուցիչ թթվածնի կարիք ունեն, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս այն չօգտագործել կլինիկական փորձարկումներից դուրս:

Molnupiravir-ը, սակայն, ավելի պարզ է կիրառվում հիվանդների համար: Այն այլ կերպ է գործում. արգելակում է վիրուսի վերարտադրությունը:
 
Սյուզի Սիրականյան