Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ shamshyan.com

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ shamshyan.com
Հասարակություն
11:19, 22 октябрь 2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին  Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված  ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ  «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության  իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածը Գյումրու բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով  հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: