Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից․ Արսեն Թորոսյան

Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից․ Արսեն Թորոսյան
Հասարակություն
11:25, 22 октябрь 2021
Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով զբաղեցրել է նաւ առողջապահության նախարարի պաշտոնը։

«Վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 1.5 մլն մեծահասակ, պարզել է, որ կորոնավիրուսի դելտա շտամից մահերի կանխարգելման գործում ԱստրաԶենեկա և Պֆայզեր պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են:

Պատվաստանյութերի արդյունավետությունը դելտա շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90% է Պֆայզերի դեպքում և 91%՝ ԱստրաԶենեկայի դեպքում:

Հետազոտության մանրամասները` այստեղ»։