Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ տնօրենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ․ ՀԺ

ԱՀԿ տնօրենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ․ ՀԺ
Միջազգային
10:56, 13 май 2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը  պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։  

«Այսօր եկել է COVID-19-ի դեմ Ժնևի համալսարանական կլինիկայում պատվաստվելու իմ հերթը։ Պատվաստանյութերը կյանքեր են փրկում։

Շատ կարևոր է դրանք հնարավորիս շուտ բոլոր երկրներ հասցնելը»,-գրել է նա իր թվիթերյան էջում՝ կոչ անելով անպայման ստանալ պատվաստում այն երկներում, որտեղ պատվաստանյութերը հասանելի են։

ԱՀԿ ղեկավարը չի հստակեցրել, թե որ պատվաստանյութն է ընտրել։