Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը՝ SputnikV-ով, ԱԺ-ից մեկը կպատվաստվի չինականով. Փաշինյանը չհայտնեց՝ ինքը ինչով է պատվաստվել

Փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը՝ SputnikV-ով, ԱԺ-ից մեկը կպատվաստվի չինականով. Փաշինյանը չհայտնեց՝ ինքը ինչով է պատվաստվել
Հայաստան
12:59, 03 май 2021
«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»,- խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե այսօր ինքը և կինը ինչ պատվաստանյութով են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի SputnikՎ-ով։

«Հույս ունեմ, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք», ԱԺ դահլիճում վարչապետի պաշտոնակատարիր խոսքը ծիծաղ առաջացրեց,- «Ուզում եմ հավաստիացնել, որ եթե մեր Առողջապահության նախարարությունը համաճարակների կանխարգելման մարմինները թույլ են տվել որևէ պատվաստանյութ, որ մտնի շրջանառության մեջ, խնդրում եմ այդ դիսկուսից դուրս գալ, բոլորը լավ պատվաստանյութեր են»։

Աղբյուր` Փաստինֆո