Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռագույնը տեսնելով՝ հայհոյել են. ազգությամբ հայ Դիանա Մարտիրոսյանը Մոսկվայում ծեծի է ենթարկել ադրբեջանցի 3 տղամարդու

Եռագույնը տեսնելով՝ հայհոյել են. ազգությամբ հայ Դիանա Մարտիրոսյանը Մոսկվայում ծեծի է ենթարկել  ադրբեջանցի 3 տղամարդու
Հասարակություն
23:08, 02 ноябрь 2021
Այսօր Մոսկվայում ազգությամբ Հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։ Այս մասին տեղեկացնում է yerkramas.org-ն։
 
Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոյի կայարաններից մեկի տարածքում։
 
Դիանան մարզասրահից տուն վերադառնալիս է եղել, նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ եղել, հարբած ադրբեջանցիները տեսնելով եռագույնը սկսել են հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծի է ենթարկել նրանց: Ադրբեջանցիները տեղափոխվել ենմոտակա հիվանդանոց. 23-ամյա Իլհամի մոտ ախտորոշվել է քթի և դիմածնոտային կոտրվածքներ, մյուս 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։