Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք նախագահի՝ Գլազգո կատարած այցելության ծախսերի արդյունավետության վերլուծություն չունենք. Պողոսյանը՝ Վարդանյանին

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«2021թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը աշխատանքային 85 օր է, որից 54 օրը հանրապետության նախագահն անցկացրել է ոչ Հայաստանում, գտնվել է արտասահմանյան 7 երկրներում»,- դիմելով ՀՀ նախագահաի աշխատակազմի ղեկավարի տեղակալ պարոն Պողոսյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը և տարակուսանք հայտնեց, թե որքանով է նախագահի ինստիտուտը իրականում զբաղվում իր գործառույթներով:

Ի պատասխան ՀՀ նախագահաի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց. «Թվային իմաստով վերլուծել, որ նախագահի աշխատակազմի համար նախատեսված բյուջեի այսքան տոկոսը օգտագործվում  է գործուղումների համար, մենք, որպես այդպիսին, նման վերլուծություն չունենք: Ասել, թե արդյունավետ է, օրինակ, նախագահի՝ օրերս Գլազգո կատարած այցելությունը դրա ներկայացուցչականությունը, կամ դրանից առաջ Իտալիա կատարած այցելության ծախսերի արդյունավետության վերլուծություն չունենք»: