Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը ինքը պետք է նախաձեռներ օրենքի փոփոխությունը՝ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար. ՀԾԿՀ նախագահ

ՄԻՊ-ը ինքը պետք է նախաձեռներ օրենքի փոփոխությունը՝ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար. ՀԾԿՀ նախագահ
Հայաստան
14:22, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ. բյուջեից 8.5 մլն դրամը սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին տրամադրելուն առնչվող հարցին, ասաց. «Կարծես թե կար ընդհանուր կոնսեսնսուս, որ այս գումարը, չնայած փոքր չափին, ինքնանպատակ է և այնքան էլ արդյունավետ չի օգտագործվում: Կարծես փոխըմբռնում կար, որ կարելի է ուրիշ մեխանիզմ մշակել: Այդ իմաստով ինչ-որ բան կա՞»:   

Ի պատասխան ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ համատեղ համաձայնության էին եկել, որ այս գործառույթը վերապահվեր ՄԻՊ-ին. «Սրա համար պետք էր օրենսդրական փոփոխություն, և որքան ես եմ հասկացել՝ ՄԻՊ-ը ինքը պետք է նախաձեռներ օրենքի փոփոխությունը»: