Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա․ հնարավոր է սահմանվի 200 դրամ

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա․ հնարավոր է սահմանվի 200 դրամ
Հասարակություն
12:15, 20 октябрь 2021
2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Ըստ նրա, ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը կայուն կմնա 10 տարվա ընթացքում։

«Բարձրացման հայտը եղել է 43 դրամ, գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները», – ասաց ՀԾԿՀ նախագահը՝ հավելելով, որ բարձրացումը լինելու է հունվարի 1-ից։

Հանձնաժողովն առաջարկել է, որ սոցիալապես անապահով սպառողերի համար գործի գործող 180 դրամ սակագինը․ «Մնացած սպառողների համար առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ։ Նրանց համար կսահմանվի 200 դրամ սակագին»։