Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվել են Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող հարցեր
Տնտեսություն
15:39, 25 сентябрь 2021
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին. տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը և ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանձնաժողովների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգին և ջրային ոլորտին առնչվող մի շարք հարցեր: