Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ը Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԱԺ-ը Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում
Հայաստան
15:35, 13 апрель 2021
Ազգային ժողովը Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Այս մասին հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Բունիաթյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Պատգամավորները Բունիաթյանին էներգետիկ ոլորտի հետ կապված տարբեր հարցեր էին ուղղել և դժգոհել, որ նա անպատրաստ է եւ ոլորտին չի տիրապետում։