Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր պաշտոնի ձգտումը այս պահին, արդյոք համահո՞ւնչ է Ձեր անցած ճանապարհին, թե՞ ոչ․ Սերգեյ Բագրատյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին

Ձեր պաշտոնի ձգտումը այս պահին, արդյոք համահո՞ւնչ է  Ձեր անցած ճանապարհին, թե՞ ոչ․ Սերգեյ Բագրատյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին
Քաղաքականություն
11:22, 13 апрель 2021
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է Լևոն Բունիաթյանին ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրելու հարցը։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀԾԿՀ թեկնածուին ուղղեց հետևյալ հարցը։

«Ձեր կենսագրության  մեջ ներկայացրեցիք փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ Դուք երկար տարիներ աշխատել եք  Հայաստանի էլեկտրական ցանցերում և հարակից կազմակերպություններում, և հիմա որոշել եք Ձեր թեկնածությունն առաջադրել ՀԾԿՀ անդամի տեղի համար, և այդ երկու պաշտոնները բացարձակ հակադիր պաշտոններ են պարզ տրամաբանության մեջ։ Դուք  պետք է հիմա ՀԾԿՀ-ում փորձեք փաստարկել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը սակագնի բարձրացման առաջարկի դեպքում հանրային շահ չի սպասարկում։ Այսինքն՝ Դուք պետք է հանրային շահ սպասարկելու իմաստով այդ կազմակերպություններին, որոնց թվում նաև ՀՀ էլեկտրական ցանցերի առաջարկած սակագների բարձրացմանը դիմադրեք։ Հիմա Դուք մինչ այս պահը աշխատելով նախորդ պաշտոններում՝ եղե՞լ է մեկ անգամ, որպես ՀՀ քաղաքացի Ձեր դիրքորոշումը արտահայտեք սակագների բարձրացման համար։ Այսինքն՝ Ձեր պաշտոնի ձգտումը այս պահին, արդյոք համահո՞ւնչ է  Ձեր անցած ճանապարհին, թե՞» ոչ։ Դուք պատրա՞ստ եք հանրային շահերը սպասարկելու ՀԾԿՀ հանձանժողովում, թե՞ պետք է այդ պաշտոնում շարունակեք պաշտպանել բնական մոնոպոիլաներ ունեցող ընկերությունների շահերը»։
 
Ի պատասխան Լևոն Բունիաթյանն ասաց, որ  2016 թվականի դեկտեմբերից չի աշխատում Հայաստանի էլեկտրական ցանցերում, և այդտեղ չի տեսնում այս պաշտոնի և իր աշխատած տարիների ընթացքում զբաղեցրած պաշտոնների մեջ որևիցե հակադրություն։ 

«Եվ ասեմ, այո՛, պատրաստ եմ Ձեր ասած սակագնի բարձրացման ներկայացրած բոլոր ներդրումային ծրագրերը խորաթափանց ուսումնասիրելու, ինչպես նաև իմ մասնագիտական եզրակացությունը տալու, ընդդիմանալու մասնագիտորեն, որպեսզի սակագնի բարձրացում չլինի։ Ասեմ ավելին, որ ՀՀ էլեկտրական ցանցերում աշխատելու ժամանակ ես աշխատել եմ տեխնիկական բլոկում, ինձ տրված պաշտոնի ընթացքում իրականացրել եմ բաժնի, ինչպես նաև տնօրինության այն հատվածի գործունեության օպտիմալացումը, որի ընթացքում որևիցե հավելյալ ծախսեր և ներդրումներ չի առաջացրել իմ գործունեությունը, որպեսզի «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ավելացնի իր ծախսերը և փորձի ներկայացնել ՀԾԿՀ-ին՝ այդ ծախսերն ընդգկրելու սակագնի մեջ»,-ասաց Լևոն Բունիաթյանը։