Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկեղծորեն ցավում եմ իրավական հանրույթում առկա այն դիսկուսի համար, որը ծավալվում է ԲԴԽ անդամ Գագիկ Ջահանգիրյանի շուրջ և որը կապված է նրա տարիքի հետ․ Գևորգ Գյոզալյան

Անկեղծորեն ցավում եմ իրավական հանրույթում առկա այն դիսկուսի համար, որը ծավալվում է ԲԴԽ անդամ Գագիկ Ջահանգիրյանի շուրջ և որը կապված է նրա տարիքի հետ․ Գևորգ Գյոզալյան
Իրավունք
12:03, 24 февраль 2021
Փաստաբան Գևորգ Գյոզալյանն անդրադարձել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջահանգիրյանի լիազորությունների դադարեցման շուրջը ծավալվող քննարկումներին․

«Անկեղծորեն ցավում եմ իրավական հանրույթում առկա այն դիսկուսի համար, որը ծավալվում է ԲԴԽ անդամ Գագիկ Ջահանգիրյանի շուրջ և որը կապված է նրա տարիքի հետ: Խոսքս Ջահանգիրյանի պաշտպանությանը չի ուղղված, այլ այդ դիսկուսի որակին: Էլ ավելի ցավում եմ, որ դիսկուսը գեներացնողները դատական համակարգից են: Ամենայն հարգանքով դիսկուսի մասնակիցներ նկատմամբ, բայց պետք է նշեմ, որ՝ 

1) Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է ԱԺ կողմից ընտրվող թեկնածուին առաջադրվող պայմանները (որում տարիքային ցենզ չկա, ի տարբերություն նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի, որում հստակ դատավորի թեկնածուի համար սահմանված է տարիքային շեմ), իսկ 9-րդ մասը սահմանում է, որ ԱԺ կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի նույն օրենսգրքի դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ: 

2) Թե ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը մենք պետք է նայենք նույն օրենսգրքի 112-րդ հոդվածը, որտեղ ամենամեծ ցանկության դեպքում չեք կարող գտնել տարիքային ցենզ և սա նորմալ է ու տրամաբանական, քանի որ Օրենսդիրը ԱԺ կողմից ընտրվող թեկնածուի համար որոշել է չսահմանել տարիքային շեմ:

3) Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասին, որը  սահմանում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են նույն օրենսգրքի 20-րդ գլխի ԿԱՆՈՆՆԵՐՈՎ, ապա  ակնհայտ է, որ 20-րդ գլխում զետեղված 159-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ Դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 19-րդ գլխի ԿԱՆՈՆՆԵՐԸ այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով: Այսինքն, ակնհայտ է, որ այստեղ խոսքը գնում է ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ, ըստ որոնց հարուցվում է վարույթ (ժամկետներ, հիմքեր և այլն) և այն չի կարող վերաբերել նույն օրենսգրքի 160-րդ հոդվածին, որը անառարկելիորեն վերաբերվում է ԴԱՏԱՎՈՐԻ լիազորությունների դադարեցմանը:

Իհարկե կարելի է ավելի խորքային-մասնագիտական այս ամենը բացատրել, բայց ՖԲ-ում կարծում եմ այսքանն էլ բավարար է: Մի բան ինձ տխրեցնում է, հարգելի դատական հանրույթի ներկայացուցիչներ, ոչ վաղ անցյալում ձեր հանրույթը կազմակերպեց իր պատմության մեջ ԱՄԵՆԱԽԱՅՏԱՌԱԿ ընտրությունները, այդ թվում նաև ԲԴԽ անդամի և դուք լուռ էիք, ոչ միայն դուք ԼՌԵՑԻՔ, այլ նաև ԱԺ-ն աչք փակեց այդ ամենի վրա, օրենքի խախտմամբ ընտրված թեկնածուին ուղարկելով ՍԴ: Այս ամենը ինձ մոտ ողջամիտ կասկած է հարուցում, որ մենք կրկին գործ ունենք սուբյեկտիվ շահերի հետ, որը մեր դժբախտությունների հիմնական պատճառն է...»,- գրում է Գյոզալյանն իր ֆեյսբուքյան էջում։