Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդազարյանն ընդդեմ Ջհանգիրյանի․ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման գործընթացը իրականությո՞ւն է, թե՞ զառանցանք

Վարդազարյանն ընդդեմ Ջհանգիրյանի․ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման գործընթացը իրականությո՞ւն է, թե՞ զառանցանք
Իրավունք
16:18, 22 февраль 2021
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը  եւ ԲԴԽ նորանշանակ անդամ Գագիկ Ջհանգիրյանը իրարամերժ հայտարարություններ են անում Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման գործընթացի վերաբերյալ։  

Civic.am-հետ զրույցում Ջհանգիրյանը նախ հերքեց, թե նման գործընթաց կա, հետո առանց մեկնաբանության թողեց իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԲԴԽ խորհրդում տեղի ունենալիք հարցի քննարկման մասին լուրերը։

«Ես չեմ մեկնաբանում, ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ, այդ զառանցանքներին չեմ անդրադառնում»,-հայտարարեց նա։

Իսկ ԲԴԽ նախագահը մեզ հետ զրույցում պնդեց հակառակը՝ հաստատեց լուրը, ասելով․ «Այսօր դիմումի առաջին փուլը քննարկվել է և որոշվել է հետաձգել, մանրամասներ չեմ կարող ասել»։

Դիմումի հիմքում ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքն է, որը, ԲԴԽ դիմած Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։