Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը Այգեստանի մանկապարտեզին գույք է նվիրաբերել

«Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը Այգեստանի մանկապարտեզին գույք է նվիրաբերել
Հասարակություն
19:05, 06 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Շտապիր օգնության» բարեգործական հիմնադրամը ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի պետական մանկապարտեզին նվիրաբերել է հեռուստացույց, համակարգիչ, մանկական աթոռներ, պահարաններ, խոհանոցային պարագաներ, խաղալիքներ, ձմեռային վերմակներ և այլ անհրաժեշտ իրեր։

«Արցախպրես»
-ի թղթակցի հետ զրույցում  «Շտապիր օցնության» հիմնադրամի համակարգող Մարիամ Նազարյանը նշեց, որ  ամբողջ հասույթը հավաքվել է համացանցի  միջոցով։ Նա հույս է հայտնել, որ Արցախը կունենա այնպիսի ապագա, երբ այլևս չի զգացվի բարերարների կարիք։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ տեղեկացրեց, որ գերատեսչությունը պատերազմից հետո շարունակում է կատարել ուսումնական հաստատություններում գույքային վերականգնման աշխատանքներ։
 
«Ես շնորհակալ եմ կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանին և այն բոլոր  նվիրյալներին, ովքեր մեզ հետ կիսում են միասնական հայրենիք ունենալու գաղափարը, և օգնում են վերականգնել մեր կրթական համակարգը»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը։
 
Այգեստանի պետական մանկապարտեզի տնօրեն Անահիտ Բարսեղյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել հիմնադրամին մանկապարտեզին  անհրաժեշտ գույք նվիրաբերելու համար։

«Նախակրթարանը Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով զգալի վնասներ էր կրել։ Պատերազմից հետո ԱՀ Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ շենքը վերանորոգվել է։ Մանակապարտեզ հաճախում է 54 սան. այս թիվը աճման միտում ունի։ Ունենք երկու խումբ. ավագ խումբ հաճախում են նախադպրոցական տարիքի երեխաները, իսկ միջինում ընդգրկված են կրտսեր տարիքի երեխաները: Այս տարի առաջին դասարան է հաճախել 15 երեխա»,- ներկայացրել է Ա. Բարսեղյանը։