Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայկ Մարությանը ոչինչ չասաց քաղաքապետարանում ծաղկող շինթույլտվությունների առևտրի մասին»․ քաղաքագետ

«Հայկ Մարությանը ոչինչ չասաց քաղաքապետարանում ծաղկող շինթույլտվությունների առևտրի մասին»․ քաղաքագետ
Հասարակություն
15:31, 22 декабрь 2021
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, ֆեյսբուքյան էջում գրել է․  

«Հայկ Մարությանը չասաց ոչինչ քաղաքապետարանում ծաղկող շինթույլտվությունների առևտրի մասին։ 

Յուրաքանչյուր ծախված շինթույլտվության տակ իր ծախու ստորագրությունն է դրված, և դրա համար ինքը պետք է ոչ թե ելույթներ ունենա ավագանու ամբիոնից, այլ քաղաքապետարանի չինովնիկների կոռուպցիոն գործարքները հովանավորելու համար ենթարկվի քրեական հետապնդման ու կանգնի դատարանի առջև»։