Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետն անընդունելի է համարում Փարաքարում ստեղծված իրավիճակը

Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետն անընդունելի է համարում Փարաքարում ստեղծված իրավիճակը
Հասարակություն
18:10, 23 декабрь 2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում  հանդարտություն պահպանել. «Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: 

Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»։

ՀՀ Արմավիրի մարզպետարան