Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզային կառավարումը պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է. Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արմավիրի մարզպետի պաշտոնում գրավոր ընթացակարգով նշանակվել է ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, և շնորհավորեց նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Արմավիրի նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց ընձեռած հնարավորության համար, քանի որ, ինչպես նշեց նա. «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, առհասարակ պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է»: