Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը COVID-19-ից մահացածների թվով աշխարհում երկրորդն է

Ռուսաստանը COVID-19-ից մահացածների թվով աշխարհում երկրորդն է
Հասարակություն
15:11, 31 декабрь 2021
Ռուսաստանում 2021 թվականի նոյեմբերին կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 71 187 մարդ, ինչը ամենաբարձր ամսական ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր. տեղեկացնում novayagazeta.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ 2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանում մահացությունը 2020 թվականի նոյեմբերի համեմատ աճել է 17 տոկոսով։

Նա պարզաբանել է, որ այդ ամիս մահացության ընդհանուր աճի 100%-ը վերագրվում է COVID-19-ին։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ վերջին օրերին կորոնավիրուսով հիվանդացության ռեկորդային ցուցանիշները առաջացրել են երկու շտամները՝ «Դելտան» և «Օմիկրոնը»՝ առաջացնելով ցունամի։