Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օհանավան գյուղում արջի քոթոթն ընկել է մետաղական լարով պատրաստված ինքնաշեն թակարդը և խեղդվել

Օհանավան գյուղում արջի քոթոթն ընկել է մետաղական լարով պատրաստված ինքնաշեն թակարդը և խեղդվել
Հասարակություն
13:38, 03 январь 2022
Արտակագ դեպք Արագածոտնի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տնամերձ հողամասում արջի քոթոթ կա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան բնակիչ Սասուն Գևորգյանին պատկանող հողամասի վերջնամասում վերջինիս կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել են արջի քաթոթին, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։